Ջենիֆեր Լոպեսը լողազգեստով լուսանկար է հրապարակել և հիացրել երկրպագուներին

Ամերիկացի երգչուհի և դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը լողազգեստով լուսանկար է հրապարակել և հիացրել երկրպագուներին: Լուսանկարը հայտնվել է նրա ինստագրամյան էջում: Հրապարակված կադրում Լոպեսը ցուցադրել է իր մարմինը՝ հայելու առջև լուսանկարվելով պատուհաններից բացվող տեսարանի ֆոնին: Աստղը լուսանկարվել է ճերմակ բիկինիով։

«Թուլացա ու վերականգնվեցի»,- լուսանկարին կից գրել է դերասանուհին, որն արդեն հավաքել է ավելի քան յոթ միլիոն լայք և 99 հազար մեկնաբանություն: Համացանցի օգտատերերն իրենց հիացմունք են հայտնել հրապարակման մեկնաբանությունների դաշտում: «Անիրական է. ամենակրակոտն է»,- գրել է նրանցից մեկը: «Ես հենց նոր ցանկանում էի բաց թողնել մարզումը, բայց տեսա այս մարմինը և ոգևորվեցի»,- նշել է մեկ ուրիշը: