«Սկանդալ» ֆիլմ. տարվա հիասթափություն

Ջեյ Ռոուչի «Սկանդալ» ֆիլմը, որը պատմում է «Fox News»-ում 18+ սկանդալի մասին, «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ հաղթող է ճանաչվել 3 անվանակարգերում՝ «Կանացի լավագույն դեր», «Կանացի լավագույն երկրորդական դեր», «Լավագույն դիմահարդարում և վարսահարդարում»:
Սակայն մի շարք կինոքննադատների պնդմամբ՝ անգամ ֆիլմում նկարահանված աշխարհահռչակ ու սիրված դերասաններ Նիկոլ Քիդմանը, Շարլիզ Թերոնն ու Մարգո Ռոբին չկարողացան փրկել ֆիլմը տապալումից:

Սցենարի հիմքում Fox News-ի գործադիր տնօրեններից Ռոջեր Այլզի պատմությունն է, ով մեղադրվում է սեռական ոտնձգության մեջ:
Նույն թեմայի վերաբերյալ տարիներ առաջ նկարահանվեց «Ամենաբարձր ձայնը» սերիալը, որն անհամեմատ ավելի մեծ հաջողություններ գրանցեց, քան «Սկանդալը»:
Հիշեցնենք, որ այս դեպքում սցենարի հիմքում New York Magazine պարբերականի լրագրողի հետքննությունն էր:
Կինոքննադատների պնդմամբ՝ «Սկանդալ» ֆիլմում չի երևում գլխավոր դերակատարների բնավորությունը, առանձնահատկությունը և մինչև ֆիլմի ավարտը անհասկանալի են մնում նրանց բոլոր գործողությունների դրդապատճառները:

Ֆիլմի գլխավոր հերոսուհին՝ Գրետհեն Կառլսոնը, ում պաշտոնն իջեցնում է գործադիր տնօրենը, հեռանում է աշխատանքից և պատերազմ է սկսում  Այզլի դեմ՝ մեղադրելով նրան սեռական ոտնձգության մեջ: Կինոքննադատների պնդմամբ՝ ֆիլմում հստակ չի պատկերվում նրա վերաբերմունքը բռնություն գործադրած նախկին տնօրենի նկատմամբ:
Հորինված կերպարը՝ Քայլա Պոսպիշլին, ում դերը բաժին է ընկել Մարգո Ռոբիին, հեռուստաալիքի նոր պրոդյուսերն է, ամեն կերպ ջանում է վերագտնել իր հոգեկան հանգստությունը սեռական ոտնձգությունների ենթարկվելուց հետո: