Amazon-ի ղեկավարը 10 մլրդ դոլար է նվիրաբերել կլիմայի փոփոխությունների դեմ պայքարին

Amazon ամերիկյան կորպորացիայի ղեկավար, միլիարդատեր և աշխարհի ամենահարուստ մարդ ճանաչված Ջեֆ Բեզոսը հայտարարել է Երկրի հիմնադրամի (Bezos Earth Fund) բացման մասին՝ կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի համար։ Այս մասին ձեռնարկատերը հայտարարել է Ինստագրամի իր էջում։

Բեզոսը հայտարարել է, որ 10 մլրդ դոլար է ներդնում որպես մեկնարկային կապիտալ և արդեն 2020 թվականի ամռանը կսկսի դրամաշնորհներ տրամադրել բնապահպան-ակտիվիստներին, ՀԿ-ներին, գիտնականներին։

«Երկիրը միակ բանն է, որ մեզ բոլորիս միավորում է, եկեք միասին պաշտպանենք այն»,-ասել է միլիարդատերը։
Վերջին տվյալներով՝ Բեզոսի կարողությունը գնահատվում է 130 մլրդ դոլար։