Ելենա Մալիշևան և Իվան Ուրգանտը կորոնավիրուսի թեմայով հումորային երգ են կատարել (տեսանյութ)

Ռուսական Առաջին ալիքի եթերով հեռարձակվող «Երեկոյան Ուրգանտ» թոք շոուի հաղորդավար Իվան Ուրգանտն իր հյուրերից մեկի՝ հեռուստահաղորդավարուհի Ելենա Մալիշևայի հետ  կորոնավիրուսի թեմայով հումորային երգ է կատարել:
Երգի համար հիմք է ընտրվել երգիչ Վալերի Լեոնտևի «Милый друг, не скучай» հիթը:

Ուրգանտը և Մալիշևան հիթի բառերն ամբողջովին փոխել են՝ հումորային տեքստ ներկայացնելով նրա վերաբերյալ, թե ինչպես է պետք պաշտպանվել նոր տեսակի վարակից: Երգի տեքստի մի հատվածում նշվում է՝ «ֆաշիստներին հաղթել ենք, այս ախտին էլ կհաղթենք»:

Հատկանշական է, որ երգի կատարման ժամանակ դաշնամուր նվագած Մալիշևան նախքան այս երբևէ դաշնամուր չէր նավագել: Սակայն դաշնակահար Դենիս Մացուևի հետ 72 ժամ տևած պարապմունքների արդյունքում որոշակի հմտություններ է ձեռք բերել։