«Նրա մոտ կույր խոզի համախտանիշ է». հայտնի բլոգերը՝ Սեմենովիչի մասին

Այս շաբաթ Աննա Սեմենովիչը ամենաքննարկված ռուս երգչուհին է: Այն բանից հետո, երբ նրա անհաջող լուսանկարը հայտնվել էր համացանցում, երգչուհին պատերազմ հայտարարեց պապարացիների դեմ ու սկսեց մեղադրել նրանց, իր հեղինակության հետ խաղալու և անհաջող նկարի միջոցով իրեն սխալ տեսանկյունից ներկայացնելու մեջ:

Ռուս հայտնի բլոգեր Լենա Միրոն իր բլոգում անդրադաձել է Սեմենովիչի արտաքին տեսքին ու գրել. «Միգուցե երբ նա ուղիղ է կանգնում, եռակի կզակի փոխարեն կրկնակզակ է երևում: Նա անհանդուրժելի գեր ու տգեղ է ու մինչև հիմա կառչած է իր երբեմնի գեղեցկությունից»:

Այն, որ Աննան ամեն կերպ ժխտում է իր գիրության փաստը ու փորձում դա չնկատել, բլոգերը անվանում է «կույր խոզի համախտանիշ» ու կարծում, որ դրանով տառապում են շատ կանայք, մանավանդ նրանք, որոնք երիտասարդ տարիքում եղել են տղամարդկանց ուշադրության կենտրոնում: