Քայլին բացահայտել է հյութեղ շուրթերի գաղտնիքը

22-ամյա Քայլի Ջեններն ինստագրամյան հետևորդներին բացահայտել է իր հյութեղ շուրթերի գաղտնիքը: Գեղեցկուհին միկրոբլոգում հրապարակել է տեսանյութ, որտեղ ցույց է տվել՝ ինչպես է վիզուալ ավելի հաստ ու հյութեղ դարձնում շուրթերը հենց «kyliecosmetics’s»-ի օգնությամբ:

Գեղեցկուհին առաջին հերթին ընդգծում է շուրթերը քիչ յուղայնություն ունեցող շագանակագույն մատիտով, որպես շրթներկ օգտագործում է կրկին քիչ յուղայնությամբ մարմնագույն շրթներկ, իսկ շուրթերի ծավալը վիզուալ մեծացնելու համար օգտագործում է անգույն փայլ:

Հիշեցնենք, որ Քայլին լրագրողների հետ զրույցում բազմիցս նշել է, որ դիմել է տասնյակ կոսմետիկ միջամտությունների  հյութեղ ու գեղեցիկ շուրթեր ունենալու համար:
«Երբեք դեմ չեմ պլաստիկ կամ կոսմետիկ միջամտություններին: Եթե դուք բարդույթավորվում եք ձեր մարմնի որևէ մասից, ապա հիմա բժշկության տված նոր հնարավորությունների շնորհիվ կարող եք հեշտությամբ շտկել դրանք»,- ասել է Քայլին:

https://www.instagram.com/p/B8pdK6mnBeu/