Ալեքսանդր Ռևան և իր հայուհի կինը արժանացել են «Տարվա զույգ» մրցանակին

Փետրվարի 17-ին Մոսկվայում կայացել է Օքսանա Ֆյոդորովայի Moda Topical ամսագրի «Տարվա զույգ» ամենամյա մրցանակաբաշխությունը։

Այս տարի մրցանակաբաշխության հաղթող են ճանաչվել ռուս հայտնի շոումեն, երգիչ Ալեքսանդր Ռևան և նրա կինը՝ Անժելիկան:

«Ինչ-որ մեկը վերջերս մրցանակ է ստացել «Մակաբույծի» համար, ինչ-որ մեկն էլ երեկ արժանացել է «Տարվա զույգ» մրցանակին»,- իր ինստագրամյան էջում գրել է Ռևան՝ կից լուսնակար հրապարակելով մրցանակաբաշխության արարողությունից։

Անջելիկա Ռևան հայկական ծագում ունի հոր կողմից և ռուսական ծագում՝ մոր կողմից: 2018-ի սեպտեմբերին ամուսնու հետ նա այցելել է Հայաստան, որտեղ պատմել է իր արմատների և պատմական հայրենիքի հանդեպ տածած սիրո մասին։