«Անհանգստանում եմ երեխաներիս համար». ի՞նչն է անհանգստացնում Վիկտորյա Բեքհեմին

Լոնդոնում այս օրերին ընթանում է Նորաձևության շաբաթը, որի շրջանակներում Վիկտորյա Բեքհեմը ներկայացրել է իր նոր հավաքածուն։
Դիզայներին աջակցելու էին եկել նրա ամուսինը՝ Դևիդը, որդիները՝ Ռոմեոն ու Քրուզը և դուստրը՝ Հարփերը։ Միջոցառման ընթացքում իր հարցազրույցում Վիկտորյան խոստովանել է, որ անհանգստանում է երեխաների համար, քանի որ համացանցում նրանց վիրավորում են ու քննադատում։

«Երեխաներիս քննարկում ու քննադատում են ամեն բանի համար՝ նրանց սիրելի երաժշտության, ֆիլմերի։ Սոցիալական ցանցերում մարդիկ չեն հասկանում, որ նրանք դեռ երեխաներ են։ Օգտատերերը հետևում են նրանց ողջ կյանքին։ Ես վախենում եմ երեխաներիս համար. կարծում եմ նրանք պետք է հեռու մնան սոցիալական կայքերից»,- ասել է նա։