Ինչո՞ւ է Իլոն Մասկը «հիասթափվել» Բիլ Գեյթսից

Ամերիկյան Tesla ընկերության հիմնադիր-ղեկավար Իլոն Մասկը քննադատել է միլիարդատեր Բիլ Գեյթսին Tesla–ի փոխարեն Porsche Taycan էլեկտրական մեքենա գնելու համար:

Ինչպես նշում է forbes.ru-ն, 40 մլրդ դոլար կարողության տեր Մասկը Թվիթեր սոցիալական կայքում գրել է, որ «Գեյթսի հետ իր զրույցները հիասթափեցնող են եղել»:

Միլիարդատեր Գեյթսն իր գնման մասին պատմել էր վերջին հարցազրույցներից մեկում՝ նշելով, որ Porsche Taycan-ը շատ լավ մեքենա է, որից ինքը մեծ հաճույք է ստանում:

Այս առնչությամբ Թվիթերի հարթակում թեժ քննարկում է ծավալվել: Բազմաթիվ օգտատերերին զարմացրել է այն, որ ամերիկացի միլիարդատերը Tesla գնելու փոխարեն նախապատվություն է տվել գերմանական արտադրության Porsche-ին։