Ինչու՞ է Դմիտրի Շեպելևը հեռացել ռուսական «Առաջին ալիքից»

Հայտնի հեռուստահաղորդավար Դմիտրի Շեպելևը իր ինստագրամյան էջում լուսանկար է հրապարակել ու դրան կից գրել «Առաջին ալիքի» իր հաղորդումների ընթացքում հայտնիների հետ հանդիպումների, հուզմունքի, գործուղումների ու  տպավորությունների մասին: Այդ հրապարակման վերջում Դմիտրին հայտնել է, որ հեռանում է «Առաջին ալիքից» ու գրել.

«Այսօր մենք որոշում ընդունեցինք, որ մեր ճանապարհները բաժանվում են: Ես այլևս չեմ աշխատում «Առաջինում»: Սա երկկողմանի դժվար որոշում էր: Դրան չեն նախորդել կոնֆլիկտներ ու երկկողմանի դժգոհություններ: Շնորհակալ եմ: Սա հիանալի ճանապարհորդություն էր»: