Կտրուկ ոճափոխություն. Աննա Սեդակովան շարունակում է ոճափոխվել հանուն երիտասարդ սիրեցյալի

37-ամյա Աննա Սեդակովան համարվում է ռուսական շոու-բիզնեսի ամենացանկալի ու գեղեցիկ կանանցից մեկը: Վերջերս հայտնի դարձավ, որ նա սիրավեպ է սկսել 27-ամյա բասկետբոլիստ Յանիս Տիմայի հետ:
Երիտասարդ սիրեցյալի կողքին Աննան անդադար ոճափոխությունների է դիմում. այս անգամ նա փոխել է սանրվածքը, ինչի շնորհիվ սկսել է նմանվել 18-ամյա աղջկա:

Երկրպագուներին շատ է դուր եկել գեղեցկուհու նոր ոճը:
Ավելի վաղ լուրեր տարածվեցին, որ Աննա Սեդակովան պատրաստվում է կրկին մայր դառնալ։ Երգչուհին երեխայի է սպասում 27-ամյա սիրելիից: Աստղն արդեն երեք երեխա ունի։ Լատվիացի մարզիկի հետ Աննան հանդիպում է արդեն կես տարուց ավելի։