Մարիա Պոգրեբնյակը Ֆուտբոլիստ ամուսնուց մի ողջ կարողություն արժեցող նվեր է ստացել

Դիզայներ Մարիա Պոգրեբնյակը Ֆուտբոլիստ Պավել Պոգրեբնյակի կինն է: Նրանք միասին են դեռ դպրոցական հասակից և 14 տարի է ամուսնացած են: Զույգն ունի 3 որդի, իսկ այժմ երազում է դուստր ունենալու մասին:

Մարիան իր վերջին հարցազրույցներից մեկի ժամանակ պատմել է իր ու ամուսնու հարաբերությունների մասին: Նա խոստովանել է, որ ամենաթանկ նվերը, որ ստացել է ամուսնուց՝ ադամանդե մատանի է:

«Ես իսկապես չգիտեմ, թե այն որքան արժե: Դա 10 կարատանոց մատանի է: Ես շոկի մեջ էի, երբ տեսա այն: Այդպիսի մատանիներ միայն հատուկ պատվերով են պատրաստում: Դրանցից ազատ վաճառքում չկա» – ասել է Մարիան: