Ռեփեր Ջիգանը 4-րդ անգամ հայր է դարձել

Երեկ (18․02․2020) ծնվել է ռեփեր Ջիգանի և Օքսանա Սամոյլովայի 4-րդ երեխան։ Նրանք որդի են ունեցել։ Փոքրիկին Դավիթ են անվանել։ Ռեփերն առաջինն է երկրպագուներին հայտնել այս ուրախալի լուրը ու կիսվել իր ու փոքրիկի լուսանկարով։ Դրանից մի քանի ժամ անց Օքսանան նույնպես իր ինտագրամյան էջում նկար է հրապարակել։

Երջանիկ ծնողները բացի փոքրիկ Դավիթից ունեն 3 դուտրեր՝ Արիելան, Լեան և Մայան։ Որդու ծնունդն իսկապես շատ սպասված էր զույգի համար։