Սեքսուալ Հենրի Քավիլը նախկինում տառապել է ճարպակալմամբ (լուսանկարներ)

Հոլիվուդյան ամենասեքսուալ դերասաններից մեկը՝ Հենրի Քավիլը, արդեն մի քանի տարի է, ինչ հեղինակավոր պարբերականների կողմից ճանաչվում է մոլորակի ամենահմայիչ տղամարդ:
«Կախարդը» հեռուստասերիալի թողարկումից հետո Հենրիի երկրպագուհիների թիվը հարյուրապատկվեց:

Դերասանը, ով երկար ժամանակ է, ինչ չէր երևում հեռուստաէկրաններին ու գրեթե չէր ստանում ֆիլմերում նկարահանվելու առաջարկներ ռեժիսորների կողմից, այսօր արդեն համարվում է Հոլիվուդում ամենաբարձր վարձատրություն ունեցող դերասններից մեկը:

Լրագրողների հետ զրույցում Հենրին խոստովանել է, որ դեռ պատանի տարիքից պայքարել է ավելորդ քաշի դեմ ու օրական 6-8 ժամ անցկացրել է մարզասրահներում՝ ցանկանալով մի փոքր նիհարել:
«Ինձ ծաղրում էին և՛ բակում, և՛ դպրոցում: Ես միշտ վախենում էի մոտենալ ինչ-որ աղջկա, որովհետև համոզված էի, որ կմերժվեմ»,- պատմում է Հենրին, ով 13 տարեկանում 88 կգ քաշ ուներ:

Այժմ 185 սմ հասակ ունեցող թիկնեղ դերասանը կշռում է ընդամնեը 80 կգ: Քավիլը խոստովանում է, որ իր բարեկազմության գաղտնիքը մարզումներն են ու ճիշտ սննդակարգը: