«Sussex Royal» բրենդը կանվանափոխվի. Եղիսաբեթ թագուհին շարունակում է խառնվել Մեգանի և Հարրիի կյանքին

38-ամյա Մեգան Մարքլն ու 35-ամյա արքայազն Հարրին, հեռանալով թագավորական ընտանիքից, որոշել էին հիմնել իրենց սեփական բրենդը, որը կանվանվի «Sussex Royal»:
Սակայն օրեր առաջ պարզ դարձավ, որ Եղիսաբեթ թագուհին կտրականապես արգելել է օգտագործել բրենդի համար այդ անվանումը:

Առաջացած խնդրի պատճառով բրենդի բացումը, որը պետք է տեղի ունենար փետրվար ամսի վերջում, հետաձգվել է: Արքայազն Հարրին ու Մեգան Մարքլը վրդովված են, որովհետև արդեն պատրաստ էր «Sussex Royal» բրենդի պաշտոնական կայքը, հագուստների պիտակները. այս ամենի վրա զույգը ծախսել էր 35 հազար դոլար:

Ինստագրամյան էջում Սասեքսի դուքսերն ունեն 11.2 միլիոն հետևորդ:
Եղիսաբեթ թագուհին նաև պահանջել է արգելափակել այդ էջը, քանզի Մեգանն ու Հարրին այլևս չեն համարվում թագավորական ընտանիքի անդամ: