VOGUE-ը սկսել է համագործակցել անոմալիա ունեցող մոդելների հետ

VOGUE-ը սկսել է համագործակցել ամերիկացի զույգ քույրերի՝ Ժասմենայի և Ռոզայի հետ, ովքեր անոմալ խիտ մազերի շնորհիվ դարձել են շատ հայտնի ու ինստագրամյան էջերում ձեռք են բերել միլիոնավոր երկրպագուներ: Աղջիկները դեռ մանկուց տանջվել են խիտ վարսերի պատճառով:

Բժիշկների հավաստմամբ՝ նրանց վարսերի խտությունը 5-7 անգամ ավելի շատ է, քան սովորական մարդկանցը: Իհարկե, խիտ վարսերի մասին երազում են շատերը, սակայն նման առավելությունը նույնպես ունի իր թերությունները:
Գլխամաշկը նման խտություն ունեցող վարսերի դեպքում անդադար խնամքի կարիք ունի, հակառակ դեպքում կարող են սկսվել բորբոքումներ:

Աղջիկները VOGUE-ի հետ զրույցում խոստովանել են, որ նման մազերի խնամքը բավականին դժվար ու ժամանակատար է, որովհետև միայն մազերը լվալու և չորացնելու պրոցեսը կարող է 5-6 ժամ խլել:
Աղջիկները նաև պատմեցին, որ երբ տարիներ առաջ որոշեցին ներկել իրենց վարսերը, վարսահարդարը ծախսեց 2 լիտր ներկ՝ 21 տուփ, ինչից հետո նրանք որոշեցին այլևս սանրվածքի հետ կապված փոփոխություն չանել:

Չնայած իրենց վարսերի հասցրած բոլոր անհարմարություններին, քույրերը խորհուրդ են տալիս բոլոր աղջիկներին չբարդույթավորվել իրենց արտաքինի պատճառով և ընդունել սեփական մարմնի առանձնահատկությունները: