Դանա Բորիսովան` աբորտի և բռնաբարության մասին

43-ամյա Դանա Բորիսովան հաճախ է հայտնվում սկանդալների կենտրոնում: Հաղորդավարուհին տարիներ առաջ մեծ բում առաջացրեց, երբ լրագրողներին պատմեց, որ արդեն երկար ժամանակ է, ինչ բուժվում է Կախվածությունների բուժման կենտորնում. պարզվում է Բարիսովան կախվածություն ուներ թմրանյութից ու ալկոհոլից:

Դանան վաղուց այլևս չի երևում հեռուստաէկրաններին և ցանկանալով հիշեցնել իր մասին՝ պարբերաբար հարցազրույցներում, թոք-շոուների ժամանակ կիսվում է իր կյանքից սկանդալային մանրամասներով, որոնք ապշեցնում ու իրարանցում են առաջացնում նրա երկրպագուների շրջանում:

Այս անգամ Դանան պատմել է, որ երիտասարդ տարիքում բռնության է ենթարկվել իր ղեկավարի կողմից և հղիացել: Հաղորդավարուհին ցավով հիշում է՝ ինչպես է դիմել աբորտի՝ ցանկանալով խուսափել խայտառակությունից:
«Այսօր կանայք ավելի շատ իրավունքներ ունեն և կարող են պայքարել արդարության համար. այն ժամանակ ուրիշ էր»,- փաստում է  հաղորդավարուհին:
Դանան խոսովանում է, որ իրեն է մեղավոր համարում այդ միջադեպի համար:
«Ես գիտեի, որ նա ամուսնացած է, բայց շարունակում է ժամադրությունների գնալ նրա հետ: Եվ դրա հետևանքով էլ ստացվեց այն, ինչ ստացվեց…»,-ասել է Դանան: