Դմիտրի Դիբրովի կինը՝ նրա առողջական վիճակի մասին

Օրեր առաջ հեռուստհաղորդավար Դմիտրի Դիբրովը կինոպրեմիերայի ժամանակ կորցրել էր գիտակցությունը և հոսպիտալացվել էր: Նրան առաջին օգնություն էր ցույց տվել իր կոլեգա Լեոնիդ Յակուբովիչը:

Հաղորդավարի կինը՝ Պոլինա Դիբրովան հայտնել է իր ինստագրամյան հետևորդներին, որ ամուսինը միկրոինսուլտ էր տարել, բայց այժմ նրա վիճակը կարգավորվել է ու հաղորդավորը գտնվում է բժիշկների հսկողության ներքո: Պոլինան շնորհակալություն է հայտնել բոլոր այն մարդկանց, որոնք անհանգստացե էին ու հետաքրքրվում էին ամուսնու առողջական վիճակով: