Հայտնի են 2020 թվականի ամենասպասվող ֆիլմերը - showbiz.am

Հայտնի են 2020 թվականի ամենասպասվող ֆիլմերը

By

Կինոինդուստրիայի իրադարձությունները ներկայացնող The Hollywood Reporter ամերիկյան առաջատար հրատարակության լրագրողները կազմել են 2020 թվականի ամենասպասվող ֆիլմերի ցուցակը: Բոլոր 77 կինոնկարները դասավորել են ըստ ցուցադրման ամսի:

Այսպես, փետրվարին արժե դիտել «Էմման», «Նախնիների կանչը», «Վերջին բանը, ինչ նա ցանկանում էր» և «Անտեսանելի մարդը» կինոնկարները: Մարտին ուշադրություն դարձրեք «Առաջ» անիմացիոն ֆիլմի, «Ճանապարհ դեպի տուն» պատմական դրամայի, «Բլադշոթ» մարտաֆիլմի, «Խաղաղ վայր 2»-ի և «Մուլանի» վրա: Ապրիլին կլինի Ջեյմս Բոնդի մասին «Մեռնելու ժամանակ չէ» 25-րդ ֆիլմը:

Բայց, THR-ի հեղինակների կարծիքով, նաև կարելի է դիտել «Նոր մուտանտներ» ֆանտաստիկ մարտաֆիլմը, «Տրոլլի․ Համաշխարհային շրջագայություն» մուլտֆիլմը և «Անտեբելլում» թրիլերը: Մայիսին կթողարկվի Marvel-ի «Սևազգեստ այրին» երկար սպասված բլոքբասթերը՝ Սքարլեթ Յոհանսոնի մասնակցությամբ: Եվ նաև «Օրենքով շիկահերը 3» կատակերգությունը, «Սկուբի-դու» մուլտիպլիկացիոն ֆիլմը, «Պատուհանի կինը» թրիլերը և, իհարկե, «Ֆորսաժ 9»-ը: Ամառն արժե սկսել «Հրաշք կինը. 1984» ֆիլմով, Pixar ստուդիայի «Հոգի» մուլտֆիլմով կամ Թոմ Քրուզի մասնակցությամբ «Թոփ Գան. Մևերիք»-ով: Հունիսին նաև կթողարկվի «Բարձունքի վրա» կինոմյուզիքլը և «Քենդիմեն» ֆիլմը:

Հուլիսին, հավանաբար, ստիպված կլինենք գիշերել կինոթատրոններում: Այդ ամսին կթողարկվեն՝ «Մինյոններ. Գրյուվիտացիա», «Տեսիլքներ որսացողները. ժառանգներ» ֆիլմերը, Քրիստոֆեր Նոլանի՝ կինեմատոգրաֆի պատմության մեջ ամենաթանկ «Փաստարկ» թրիլերը, Ուես Անդերսոնի «Ֆրանսիացի դիսպետչերը», Marvel-ի «Մորբիուս» ֆիլմը՝ Ջարեդ Լետոյի մասնակցությամբ, «Գլխավոր հերոսը» կատակերգությունը՝ Ռայան Ռեյնոլդսի մասնակցությամբ և «Կրուիզ ջունգլիներում» արկածային մարտաֆիլմը:

Ամառվա վերջին ամսին հիանալու ենք Քիանու Ռիվզով՝ «Բիլլը և Թեդը» ֆիլմում, լսեելու նք Անջելինա Ջոլիի ձայնը (դերասանուհին հնչյունավորել Է Ստելլա փղին) «Այվանը՝ միակն ու անկրկնելին» մանկական ֆիլմում և հետևելու ենք Ռայան Ռեյնոլդսին ու Սեմյուել Լ. Ջեքսոնին «Վարձու մարդասպանի կնոջ թիկնապահը» կատակերգական մարտաֆիլմում: THR-ի լրագրողները կարծում են, որ աշունն արժե դիմավորել՝ արշավի գնալով Միլա Յովովիչի մասնակցությամբ «Հրեշների որսորդը» կամ «Նզովք 3. սատանայի կամքով» ֆիլմերով:

Կամ դադար տալ ու սպասել մինչև հոկտեմբեր: Աշնան կեսերին կթողարկվի և «Բիոս» գիտաֆանտաստիկ ֆիլմը՝ Թոմ Հենքսի մասնակցությամբ, և «Մահը Նեղոսի ափին» դետեկտիվը (Ագաթա Քրիստիի վեպի Էկրանավորումը): Իսկ բոլոր սրբերի օրվանից առաջ կարելի է դիտել «Հելլոուինը սպանում է» սարսափ ֆիլմը: Նոյեմբերին կինոթատրոններում կցուցադրեն «Խաղաղ լճափոսը»՝ Մեթ Դեյմոնի մասնակցությամբ, Marvel-ի «Հավերժները» բլոքբասթերը՝ գլխավոր դերերում Անժելինա Ջոլիի, Քիթ Հարինգթոնի, Սալմա Հայեքի և հոլիվուդյան այլ աստղերի մասնակցությամբ, ինչպես նաև «Գոձիլան ընդդեմ Քոնգի» մարտաֆիլմը: Ամանորից առաջ կկայանա Էդդի Մերֆիի մասնակցությամբ «Ուղևորություն Ամերիկա 2» կատակերգության, Վեսթսայդյան պատմություն» մյուզիքլի, «Քրուդսների ընտանիքը» մուլտֆիլմի սիքվելի և Քրիս Փրեթի մասնակցությամբ «Վաղվա պատերազմը» մարտաֆիլմի պրեմիերան։

 

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ՇոուՆյուզ Վիդեոներ

«Հիշում եմ, որ շամպայնը թափվեց գետնին ու մեկ էլ․․․»․Ռիփփին՝ նոր տեսահոլովակի, կարանտինի և ապագա ծրագրերի մասին

Այս օրերին, երբ Հայաստանում բոլորը մտահոգված են կորոնավիրուսի տարածմամբ  և քայլեր են ձեռնարկում հնարավորինս արագ հաղթահարելու ստեղծված իրավիճակը, սոցիալական...
Ավելին