Նորաձևության բնագավառում գլխավոր սկանդալները 2019-ին. ռասի՞զմ, թե անճաշակություն - Showbiz.am

Նորաձևության բնագավառում գլխավոր սկանդալները 2019-ին. ռասի՞զմ, թե անճաշակություն

By

Նորաձևության ողջ պատմության ընթացքում եղել են հարյուրավոր սկանդալներ. դիզայներները մեղադրվել են ռասիզմի, սեքսիզմի և այլ մեղքերի մեջ:
2019-ին դիզայներների յուրահատուկ մոտեցման կամ ռասիզմի պատճառով բավականին տուժեց «GUCCI» բրենդը:

Ամեն բան սկսվեց 2019 թվականի փետրվարին, երբ ԱՄՆ-ում ու Կանադայում տոնում էին Սև պատմության ամիսը. սրա ընթացքում հասարակության շրջանակներում կազմակերպվում են սևամորթների պատմությանը, մշակույթին, ժառանգությանը նվիրված միջոցառումներ:

Հենց այս ընթացքում «GUCCI» բրենդը ներկայացրեց իր նոր հավաքածուն, որում տեղ գտած բլուզը որակվեց որպես ռասիզմի դրսևորում և հազարավոր բողոքներից հետո հեռացվեց վաճառքից:
Բանն այն է, որ բլուզը նորաձևության սիրահարները անվանեցին «Սև կաշի սպիտակների համար»:

Նման ճակատագրի արժանացավ նաև  Քեթի Փերիի բրենդի կոշիկների հավաքածուն, որոնց վրա դեմք էր նկարված:
Բոլորը կիսվում էին սկադնալի պատճառ դարձած կոշիկներով՝ մակագրելով դրանք «Blackface»: Ի վերջո, այս կոշիկները նույնպես հանվեցին վաճառքի:

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ