Արփինե Հովհաննիսյանը պատրաստվում է իր հարսանիքին

Hraparak.am կայքի տեղեկություններով՝ շաբաթ օրը, փետրվարի 22-ին, երևանյան նորաբաց ռեստորաններից մեկում տեղի կունենա արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի և «Աստղիկ» ԲԿ փոխտնօրեն Արշակ Մնացականյանի հարսանիքը։
Զույգը որոշել է կազմակերպել փոքրիկ հավաքույթ, որին ներկա կլինեն միայն ամենամտերիմ մարդիկ:
Արփինե Հովհաննիսյանը և Արշակ Մնացականյանը դեռ 2019 թվականի դեկտեմբերին արդեն հասցրել էին գրանցել իրենց քաղաքացիական ամուսնությունը Էրեբունու ՔԿԱԳ-ում, որի ղեկավարը Արփինեի Հովհաննիսյանի մայրն է՝ Աննա Մկրտչյանը։
Ինչպես արդեն ձեզ հայտնել էինք, դեկտեմբերի 28-ին 36-ամյա Արփինե Հովհաննիսյանը նշանադրվել էր, նա այդ լուրը հայտնել էր իր ֆեյբուքյան էջում կիսվելով սիրելիի հետ լուսանկարով։

 

https://www.instagram.com/p/B6_LKVInNvS/