Ելենա Ստեպանենկոն նոր շոուի համար կստանա 1 միլիոն ռուբլի

Դերասանուհի Ելենա Ստեպանենկոն կդառնա «России-1»-ով հեռարձակվող նոր երգիծական հեռուստաշոուի հաղորդավարը, հայտնում է «Стархит»-ը:
Ենթադրվում է, որ Ստեպանենկոյի հոնորարը կկազմի մոտ 1 միլիոն ռուբլի:

«Ելենա Ստեպանենկոն մեծ պահանջարկ է վայելում: Տարբեր հեռուստաալիքներ փորձում են իրենց կողմը քաշել նրան: Սկզբում Ելենա Գրիգորևնան հրաժարվում էր բոլոր առաջարկներից, բայց այժմ նա համաձայնել է: Պրեմիերան նախատեսված է մոտ ապագայում»,- ասում է հրատարակության աղբյուրը:

Ելենա Ստեպանենկոն ավելի քան 30 տարվա ամուսնությունից հետո 2018-ին ամուսնալուծվել է երգիծաբան Եվգենի Պետրոսյանից։