«Ես ազատ եմ անպետք մարդկանցից». Ուսպենսկայան առաջին անգամ խոսել է դստեր հետ սկանդալի մասին

65-ամյա երգչուհի Լյուբով Ուսպենսկայան հանդես է եկել անսպասելի հայտարարությամբ իր և դստեր սկանդալային վեճից հետո:
«Ես ազատ եմ անպետք մարդկանցից»,-ասել է երգչուհին՝ հավատցնելով, որ այլևս ոչ մի շփում չունի դստեր հետ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ  «Աստղերը հավաքվել են» («Звезды сошлись»)  հաղորդման շրջանակներում Ուսպենսկայայի դուստրը խոստովանել էր, որ մայրն իրեն պաբերաբար կողպում է տանը, սպառնում ուղարկել հոգեբուժարան, իսկ վեճերի ժամանակ փորձում խեղդել:

Աղջկա սկանդալային հայտարարությունից հետո բոլոր լրատվամիջոցները քննարկում էին աստղի և նրա դստեր փոխհարաբերությունները:
Ուսպենսկայայի փաստաբանի խոսքով՝ երգչուհու դստեր մոտ շիզոֆրենիա է ախտորոշվել, և աղջիկը չի հասկանում՝ ինչ է խոսում:
Առաջացած սկանդալից հետո Պլակսինան սոցկայքերում հրապարակավ ներողություն էր խնդրել մորից:
«Սիրելի մայրիկ, ներիր հիմարության համար: Մինչև կյանքիս վերջ ծնկաչոք կլինեմ քո առաջ: Ցավում եմ, որ մեզ համար այսքան բարդ ժամանակահատվածում ազատություն եմ տվել հույզերիս, իսկ անշնորհք մարդիկ օգտվել են դրանից»,- գրել էր աղջիկը:

Ուսպենսկայան մինչ այս ոչ մի կերպ չէր մեկնաբանել դստեր հետ սկանդալը: Սակայն ժամեր առաջ իր ինստագրամյան էջում նա գրել է. «Գիտե՞ք, թե որն է բարի առավոտը, երբ արթնանում եք ու հասկանում եք, որ դուք ազատ եք վատ մտքերից, անպետք մարդկանցից, և ձեր հոգին թեթևանում է»:
Լրագրողների հետ զրույցում նա խոստովանել է, որ խզել է դստեր հետ բոլոր կապերը: