Փիթն ու Էնիսթոնը միասին մեկնում են ռոմանտիկ ճանապարհորդության

Դերասաններ Բրեդ Փիթն ու Ջենիֆեր Էնիսթոնը որոշել են միասին ճամփորդության մեկնել: Աստղերն մոտ կանգնած աղբյուրները արդեն հասցրել են լրագրողներին հայտնել այդ լուրը ու պատմել, որ նախկին ամուսինների միջև եղած ծգողությունը նորից սկսել է ուժեղանալ:

Ռոմանտիկ ճանապարհորդությունը պլանավորել է Փիթը, որպեսզի Էնիսթոնի հետ նշի իր «Օսկար»-ի մրցանակը: Նրանք արդեն որոշել են հանգստի տեղն ու ամսաթիվը: Դերասանների ընկերները պատմել են, որ այս ուղևորությունն ավելի շատ Փիթի և Էնիսթոնի հարաբերություններն ու սերը վերականգնելու համար է: