Քեյթ Մոսը մերկ մարմնին բաճկոն հագած լուսանկարվել է ամսագրի շապիկի համար

Բրիտանացի թոփ մոդել Քեյթ Մոսը մերկ մարմնի վրա բաճկոնով նկարահանվել է I-D ամսագրի շապիկի համար։ Լուսանկարը հայտնվել է պարբերականի ինստագրամյան օգտահաշվում։

Հրապարակված կադրում նա պատկերված է լողափին Dior կոստյումով՝ միդիի երկարության կիսաշրջազգեստով և առանց կրծկալի երկարացված բաճկոնով: Նրա պատկերը լրացնում են նույն ապրանքանիշի սև բերետը՝ ոսկե տառերով և խխունջների տեսքով ականջօղերը։

Մեկ այլ լուսանկարում սև ու սպիտակ ֆոնիի վրա նա թոփլես է՝ ծավալուն շարֆով և տաբատով։ Մոսսի զգեստներն ընտրել է ոճաբան Ալաստեր Մաքքիմը, որը զբաղեցնում է I-D ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնը։