Քորթնի Քարդաշյանը Սանտա Բարբարայում երեխաների հետ թանկարժեք հանգստի լուսանկարներն է հրապարակել

Ամերիկյան Keeping Up With the Kardashians ռեալիթի շոուի աստղ Քորթնի Քարդաշյանը երեխաների հետ հանգստանում է Սանտա Բարբարայում և սոցցանցերում պարբերաբար լուսանկարներ հրապարակում իր շքեղ հանգստից, գրում է Daily Mail-ը։

Ըստ հաղորդման՝ իրապատում շոուի 40-ամյա աստղն իր հանգիստն անցկացնում է իր սիրելի Rosewood Miramar Beach Montecito հանգստավայրում:

Հյուրանոցի դիզայնը, որտեղ համար է վարձակալել հեռուստաաստղը, ոգեշնչված է ճարտարապետ Փոլ Ուիլյամսի ճարտարապետական գաղափարներով, որը մի շարք տներ է նախագծել բազմաթիվ աստղերի` ներառյալ Ֆրենկ Սինատրայի և Լյուսիլ Բոլի համար։

Քորթնին ունի երեք երեխա՝ 10-ամյա Մեյսոնը, 7-ամյա Պենելոպեն և 5-ամյա Ռեյնը։