«Դա հասկանալու համար ինձնից երկար ժամանակ չպահանջվեց». Շարլիզ Թերոնը հայտնել է, որ չի ցանկանում ամունանալ

Հոլիվուդյան դերասանուհի Շարլիզ Թերոնը Glamour ամսագրի հետ զրույցում հայտնել է, որ «արդեն երկար ժամանակ է՝ միայնակ է» և ամուսնանալու և իր ողջ կյանքը մեկ մարդու կողքին անցկացնելու մտադրություն չունի, գրում է MSN-ն:

44-ամյա դերասանուհին, խոսելով իր անձնական կյանքի ու սիրային հարաբերությունների մասին, ասել է. «Երկար ժամանակ է, ինչ միայնակ եմ: Իրականում երբեք չեմ ցանկացել ամուսնանալ: Դա հասկանալու համար ինձնից երկար ժամանակ չպահանջվեց, քանի որ այդ գիտակցումն ի ծնե ինձ հետ է եղել»:

Օսկարակիր դերասանուհին նախկինում սիրավեպ է ունեցել հոլիվուդյան դերասան Շոն Փենի հետ: Զույգը նշանադրվել էր 2014 թվականի դեկտեմբերին և բաժանվել վեց ամիս անց՝ 2015 թվականին։

Նախքան Շոնի հետ նշանադրությունը, դերասանուհին 2002-2010 թվականներին սիրավեպ է ունեցել դերասան Սթյուարտ Թաունսենդի հետ:

Թեև հարաբերությունների բացակայությանը, Շարլիզն ունի երկու որդեգիր երեխա՝ Օգուստը և Ջեքսոնը:

Դերասանուհու խոսքով՝ իր երեխաների հետ աշխատում է անկեղծ լինել, ինչպես իր մայրն է ժամանակին եղել:

«Հոգեպես ճնշվում էի, երբ մայրս չէր գովաբանում ինձ, բայց հետագայում գիտակցեցի՝ երբ ինչ-որ լավ բան է ասում, իսկապես ճշմարտությունն է ասում: Ու այդպես իմ ողջ կյանքի ընթացքում: Նա ինձ միշտ ճշմարտությունն էր հայտնում՝ լավ, թե վատ: Ու հիմա փորձում եմ նույն կերպ վարվել իմ երեխաների հետ»,- ասել է նա։