Դերասանուհի Հասմիկ Դանիելյանն ամուսնացել է

Կամերային թատրոնի դերասանուհի Հասմիկ Դանիելյանը, որը հեռուստադիտողներին հայտնի է Առաջին ալիքի «Ծղրիդի երգը» հեռուստասերիալից, ամուսնացել է։

Դերասանուհին և ամուսինն իրենց պսակադրության համար ընտրել են 20․02․2020 ամսաթիվը։

Հասմիկն Ինստագրամում առաջին հրապարակումն է արել հարսանեկան զգեստով: Դերասանուհին չէր թաքցնում, որ իր սիրտը զբաղված է, սակայն սիրելիի հետ լուսանկարներ չէր հրապարակում։ Սա նրանց առաջին համատեղ լուսանկարն է։

Նրան ամուսնության առթիվ կազմակերպված խնջույքին մասնակցել են դերասանուհու գործընկերները, որոնք սոցիալական ցանցերի իրենց էջերում տարբեր հրապարակումներ են արել դերասանուհու հարսանիքից։