Դոմենիկո Դոլչեն և Ստեֆանո Գաբբանան գովաբանել են Ֆիլիպ Կիրկորովի տեսահոլովակն ու հանդերձանքը (տեսանյութ)

Ռուս երգիչ Փիլիպ Կիրկորովը Ինստագրամ սոցիալական կայքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որում ցույց է տվել, թե ինչպես են իտալացի դիզայներներ Դոմենիկո Դոլչեն և Ստեֆանո Գաբբանան գովաբանում «Սիրավեպեր» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակում իր կերպարը:

«Ամբողջ Ռուսաստանի համար իտալական նորաձևության ողջույն Դոմենիկոյից և Ստեֆանոյից: Շնորհակալություն նրանց նորաձևության տանը «Սիրավեպեր» տեսահոլովակի բացառիկ կերպարների համար: Գեղեցկությունը կփրկի աշխարհը»,- հրապարակմանը կից գրել է Կիրկորովը:

Երաժշիտը նկարահանվել է Alta Sartoria-ի հին աստվածների թեմային նվիրված հավաքածուի հանդերձանքով, որի ցուցադրությունը տեղի է ունեցել 2019թ. ամռանը։

Ֆիլիպ Կիրկորովը տեսահոլովակը հրապարակել է YouTube սոցիալական կայքում, որտեղ հանդես է գալիս կաթոլիկ հոգևորականի դերում և փորձում է դիմակայել գայթակղիչ ծխական գեղեցկուհուն:

Մի քանի օրվա ընթացքում տեսահոլովակը գրեթե երկուսուկես միլիոն դիտում է գրանցել կայքում և  հեռուստադիտողի բազմաթիվ քննարկումների առիթ է դարձել։

https://www.instagram.com/p/B8yJ2SXBr_A/?utm_source=ig_web_button_share_sheet