«Հարրի Փոթերի» աստղի մոտ քաղցկեղ է հայտնաբերվել

Բրիտանացի դերասանուհի, վիպասան Ջուլի Ուոլթերսի մոտ հայտնաբերվել է երրորդ աստիճանի քաղցկեղ: Այս մասին հայտնում է BBC-ն:

«Հարրի Փոթերի» աստղի հաստ աղիքում երկու ուռուցք են հայտնաբերել: Դերասանուհին խոստովանել է, որ առաջին անգամ իր հիվանդության մասին իմացել է 18 ամիս առաջ, այդ ժամանակ մտածել է` բժիշկները սխալվել են: Ավելի ուշ պարզվել է, որ քաղցկեղը տարածվել է կից գտնվող ավշային հանգույցներում:

69-ամյա դերասանուհին պատմել է, որ բժշկական օգնության է դիմել մարսողության խանգարման պատճառով: Ավելի ուշ ախտանշաններին ավելացել է որովայնի ցավը, այրոցն ու փսխումը:

Ուոլթերսը պարզաբանել է, որ «Առեղծվածային պարտեզ» ֆիլմը, որն այս տարի կթողարկվի, կարող է վերջինը լինել նրա կարիերայում: