«Միսս Գերմանիա» մրցույթում փոխվել են բոլոր կանոնները. նման մասնակից դեռ երբեք չի հաղթել գեղեցկության մրցույթում

«Միսս Գերմանիա 2020» գեղեցկության մրցույթում 16 գեղեցկուհիներից հաղթեց 35-ամյա Լեոնե Հազեին: Մրցույթին մասնակցում էր նաև նրա 18-ամյա դուստրը: Լեոնեն համարվում է գեղեցկության մրցույթների պատմության մեջ ամենամեծ տարիքն ունեցող մրցանակակիրը:

Մինչ այս աշխարհում մեծ հեղինակություն վայելող բոլոր գեղեցկության մրցույթներում կային հստակ կանոններ. կարող էին մասնակցել 18-28 տարեկան այն կանայք ու աղջիկները, ովքեր չունեին երեխաներ և ամուսնացած չէին: Այս պահանջներին չհամապատասխանող կանայք ու աղջիկներն անգամ չէին կարող մասնակցության հայտ լրացնել:
«Միսս Գերմանիա» գեղեցկության մրցույթը կոտրել է բոլոր կարծրատիպերը՝ հրաժարվելով նախկին կանոնակարգից. այժմ մրցույթին կարող են մասնակցել նաև 30 անց բոլոր կանայք, ովքեր ամուսնացած են, ունեն երեխաներ:

Այս տարի մրցույթի գլխավոր առանձնահատկություններից մեկը նաև այն էր, որ ժյուրիի անդամների շարքում միայն կանայք են եղել: