«Որքա՜ն են նրանք մեծացել». հայտնիների հասուն երեխաները

Կարող է թվալ, թե հայտնի հոլիվուդյան աստղերի ժառանգները դեռ այն փոքրիկ երեխաներն են, որոնց սովոր էին տեսնել, իրենց ծնողների հետ՝ տարբեր միջոցառումների ժամանակ: Բայց նրանք արդեն հասուն մարդիկ են, ունեն իրենց կյանքն ու կարիերան և վաղուց կայացած մարդիկ են և  կարող են ապրել առանց իրենց ծնողների օգնության:

Լլիլի-Ռոուզ Դեփը ծնվել է 1999 թվականի մայիսի 27-ին: Ջոնի Դեփի ու Վանեսա Պարադիի դուստրը մոդել է և դերասանուհի:

Բրենդոն Թոմաս Լին հայտնի ռոք երաժիշտ Թոմմի Լիի և դերասանուհի Պամելա Անդերսենի որդին է: Նա ծնվել է 1996 թվականի հունիսի 5-ին: Բրենդոնը դերասան է ու նկարահանվում է սերիալներում:

Ռումեր Ուիլիսը ծնվել է 1988 թվականի օգոստոսի 16-ին: Դերասաններ Բրյուս Ուիլիսի և Դեմի Մուրի դուստրը թատրոնի և կինոյի  դերասանուհի է:

Դերասան Պիրս Բրոսնանի և Կիլի Սմիթի որդին՝ Դիլան Բրոսնանը հայտնի մոդել է: Ծնվել է 1997 թվականի հունվարի 13-ին:

Պատրիկ Շվարցնեգերը Առնոլդ Շվարցնեգերի ավագ որդին է: Ծնվել է 1993 թվականի դեպտեմբերի 18-ին: Նա նույնպես ընտրել է դերասանի կարիերան:

Փերիս Ջեկսոնը ծնվել է 1998 թվականի հունիսի 3-ին: Մայքլ Ջեկսոնի դուստրը շատ երկար ժամանակ պայքարում էր ալկոհոլից և թմրանյութերից կախվածության դեմ: Հիմա աղջիկն աշխատում է որպես մոդել: