«Սա անհավանական է երեք դուստրերից հետո». Ջիգանը կնոջ ու որդու հետ

Ռեփեր Ջիգանն ու Օքսանա Սամոյլովան օրեր առաջ 4-րդ անգամ ծնողներ դարձան: Զույգը որդի է ունեցել: Փոքրիկին Դավիթ են անվանել:

Այսօր Ջիգանը կնոջն ու որդուն տուն է տարել ծննդատնից: Երջանիկ ծնողները չեն կարողանում զսպել իրենց ոգևորությունը ու արդեն լուսանկարներ են հրապարակում: Օքսանան ասել է. «Սա անհավանական է երեք դուստրերից հետո: Մեր որդին ծնվեց անսպասելի, ինչպես որ 9 ամիս առաջ անսպասելի տեղեկացա հղիությանս մասին»: