Սինդի Քրոուֆորդն ամուսնու հետ դիմել է հոգեբանի օգնությանը, որպեսզի փրկի ընտանիքը

54-ամյա Սինդի Քրոուֆորդն իր ամուսնու՝ 57-ամյա Ռենլի Հերբերի հետ դիմել է ընտանեկան հոգեբանի օգնությանը, որպեսզի կարողանա լուծել իրենց փոխհարաբերություններում առաջացած լուրջ խնդիրները:
Աստղային զույգը հայտարարել է, որ իրենց խնդիրների մեծ մասն առաջացել է երեխաների վարքի պատճառով:

«Որդիս կապվել է սխալ մարդկանց հետ և ես զգում եմ՝ ինչպես է նա գնալով փոխվում դեպի վատը: Նա դաջվածք է արել հենց դեմքի վրա, լուսանկարներ է հրապարակել զենքերով, իսկ աղջիկս մասնակցել է 18+ ֆոտոշարքի, որին մենք դեմ էինք:
Այս բոլոր միջադեպերը պատճառ են հանդիսացել, որպեսզի մեր ընտանիքում մթնոլորտը դառնա լարված ու ոչ բարենպաստ»,-անկեղծացել է Սինդին:

Այժմ Սինդին ամեն բան իր ձեռքն է վերցրել: Աստղը թևաթափ չի լինում ստեղծված խնդիրների պատճառով, նա համոզված է, որ բոլոր անհարթությունները ժամանակավոր են ու հեշտ լուծելի: