Տեսահոլովակի պրեմիերա. Coldplay՝ «Cry Cry Cry»

Coldplay խումբը ներկայացրել է իր նոր «Cry Cry Cry» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը, որի ռեժիսորը խմբի վոկալիստներից Քրիս Մարտինի սիրեցյալն է՝ Դակոտա Ջոնսոնը:
Հիշեցնենք, որ Դակոտան համաշխարհային ճանաչում ձեռք բերեց «Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմում գլխավոր դերը մարմնավորելուց հետո:
Coldplay խմբի այս տեսահոլովակը դերասանուհու դեբյուտային աշխատանքն է որպես տեսահոլովակի ռեժիսոր:
Տեսահոլովակը նկարահանված է ռետրո ոճում: Նկարահանումներն անցել են Լոնդոնում: Գլխավոր հերոսները պարողներ Իդա Սակին և Մեշաք Հենրին են: