Քարդաշյան քույրերը ճաշել են Գլենդելի հայկական ռեստորաններից մեկում

Քարդաշյան քույրերը մոր՝ Քրիս Ջենների հետ ընտանեկան ճաշ են ունեցել իրենց սիրելի ռեստորաններից մեկում՝ հայկական «Կառուսել»-ում:

Քլոեն, Քիմն ու Քորթնին Գլենդելի «Կարուսել» ռեստորան են ժամանել՝ Դեյվիդ Լեթերմենի «Իմ հաջորդ հյուրը ներկայացման կարիք չունի» հայտնի շոուի նկարահանումից հետո:

Պապարացիները ֆիքսել են քույրերին, նաև Քարդաշյանների մորը՝ Քրիս Ջեններին՝ այնտեղ մեքենան կայանելուց հետո:

«Կարուսելը» Գլենդելի՝ հարուստ ճաշացանկով ամենահայտնի հայկական ռեստորաններից է: Ուրբաթ և շաբաթ երեկոյան «Կարուսել»- ում հնչում է նաև կենդանի հայկական երաժշտություն:

Դեյվիդ Լեթերմենի «Իմ հաջորդ հյուրը ներկայացման կարիք չունի» հեռուստաշոուն մեծ ճանաչում ունի: Շոուին հյուրընկալվել են այնպիսի հայտնի դեմքեր, ինչպիսիք են ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբաման, հայտնի ռեփեր Քայնե Ուեսթը, ռադիոհաղորդավար, հումորիստ Հովարդ Սթերնը և այլք: