The Weekend-ը ներկայացրել է նոր ալբոմի գլխավոր երգը

Կանադացի երգիչ The Weekend-ը (Էյբել Տեսֆայե) ցանցում ներկայացրել է After hours գլխավոր թրեքը նոր համանուն ալբոմից: Երաժիշտը երգում է աղջկա մասին, որի հետ, ամենայն հավանականությամբ, հարաբերությունները խզվել են: Եվ այժմ նա շատ է ափսոսում դրա համար:

«Որտեղ ես դու հիմա, երբ ինձ այնքան հարկավոր ես: Ես ամեն ինչ կտայի, միայն թե կողքիս լինեիր»: Հայտնի է, որ թրեք-թերթիկում տեղ կգտնի 14 կոմպոզիցիա, այդ թվում՝ Heartless-ը (Անսիրտը), որը գլխավորել Է Billboard Hot 100-ը, և Blinding Lights-ը, որը նվաճել է Մեծ Բրիտանիայի երաժշտական չարթերը: Այս երգերի տեսահոլովակները նույնպես հաջողություն են ունեցել: Այսպես, Heartless-ի հոլովակը YouTube-ում հավաքել է ավելի քան 45 միլիոն դիտում, իսկ Blinding Lights-ի տեսահոլովակը դիտել են 72 միլիոն անգամ:

The Weekend-ի նախորդ ալբոմը՝ “Starboy”-ը, ներկայացվել էր 2016 թվականին: 2018 թվականին այդ աշխատանքի համար երգիչը «Գրեմմի» մրցանակ ստացավ «Լավագույն ժամանակակից ուրբան-ալբոմ» անվանակարգում: After hours սկավառակի թողարկումը պլանավորված է մարտի 20-ին: Նախնական պատվերն արդեն հասանելի է։