Երևանում վերջին հրաժեշտն են տալիս Երվանդ Մանարյանին

Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում  այսօր՝ փետրվարի 22-ին,  չդադարող ծափերով  վերջին հրաժեշտն են տալիս դերասան, ռեժիսոր, սցենարիստ, ՀՀ ժողովրդական արտիստ, «Երևանի պատվավոր քաղաքացի» Երվանդ Մանարյանին:
Երվանդ Մանարյանին կհուղարկավորեն Երևանի քաղաքային պանթեոնում:

Նրա` «Կոստյո՞ւմն է, որ պետք է գեղեցկացնի քեզ», «Դարձյալ ե՞ս մեղավոր դուրս եկա այս պարագային մեջ», «Չափահաս մարդ մը, որ այդ տեսակ արգահատելի վերաբերմունք ունի ջութակի նման ազնվագույն գործիքի նկատմամբ, ես այդ տեսակ մարդու հետ ճամփա չեմ գնա» արտահայտությունները դարձան  թևավոր խոսք, իսկ «Հարսնացուն հյուսիսից»  (Երվանդ), «Նորից ամառ եկավ» (Սողո), «Ընկեր Փանջունի» (Սարսափունի), «Մորգանի  խնամի» (Բեռնար), «Կարինե» (Լուսանկարիչ) և այլ ֆիլմերում նրա կերտած անզուգական կերպարներն առանձնահատուկ են հիշվում:

Հիշեցնենք, որ Մանարյանը մահացել է փետրվարի 20-ին՝ 96 տարեկան հասակում։