Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը ցանկանում են Մալիբուում շքեզ առանձնատուն ձեռք բերել (լուսանկարներ) - showbiz.am

Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը ցանկանում են Մալիբուում շքեզ առանձնատուն ձեռք բերել (լուսանկարներ)

By

Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին և նրա կինը՝ Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը, որոնք այժմ բնակվում են Վանկուվերում գտնվող 14 մլն դոլար արժողությամբ առանձնատանը, ըստ հաղորդման, ցանկանում են Մալիբու քաղաքում տուն ձեռք բերել, գրում է Variety-ն։

Աղբյուրի հաղորդմամբ՝ զույգը նախատեսում է, ի վերջո, տեղափոխվել Լոս Անջելես և մշտական բնակություն հաստատել այնտեղ:

Ամերիկահայ հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի խորթ հայրը, որը սեռափոխվել է`Բրյուս Ջեներից վերափոխվելով Քեյթլին Ջեների, Loose Women հաղորդման եթերում հայտնել է, որ լուրերի համաձայն՝ նախկին թագավորական զույգը Լոս Անջելեսի ամենագեղեցիկ ծովափնյա շրջանում առանձնատուն է փնտրում։

Երեկ համացանցում լուրեր են տարածվել, որ թագավորական զույգը հետաքրքրված է եվրոպական ոճով կառուցված Petra Manor առանձնատնով: Չնայած Daily Mail-ը անշարժ գույքը գնահատել է 7 մլն դոլար, կալվածքի սեփականատերն այն գնահատում է առնվազն 10 մլն դոլար, հնարավոր է նաև 20 մլն: Petra Manor-ը կառուցվել է 2015 թվականին։

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ԼուքԲուք ՇոուՆյուզ

Արփինե Կոշտոյանը՝ նորաձևությանը COVID-19-ի հասցրած ջախջախիչ հարվածի, փոփոխվող տենդենցների, ակտուալ գույների ու ամենակարևոր աքսեսուարի մասին

Կորոնավիրուսի համավարակը, մեղմ ասած, բացասաբար անդրադարձավ համաշխարհային նորաձևության վրա։ Դրա պատճառով տուժեցին աշխարհառչակ ու հետաձգվեցին բոլոր ցուցադրությունները։ Հայկական ապրանքանիշերը...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ

Համացանցում է հայտնվել «Դե, սպասիր» մուլտֆիլմի վերաթողարկման նպատակով Գայլի համար ստեղծված նոր կերպարը

Խորհրդային «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայի «Դե, սպասիր» («Ну, погоди!») հայտնի մուլտսերիալի վերաթողարկման նպատակով հերոսներից մեկի՝ Գայլի համար ստեղծված նոր կերպարի լուսանկարը...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ

HBO Max-ն և Warner Bros․-ն աջակցում են ԱՄՆ-ում տեղի ունեցող բողոքի ակցիաները

ԱՄՆ-ում զանգվածային բողոքի ակցիաները, որոնք որոշ տեղերում վերածվել են անկարգությունների ու խռովությունների, ստանում են հոլիվուդյան հզոր կինոստուդիաների աջակցությունը։ kinonews.ru...
Ավելին