Մեսսին հայտնել է, թե ովքեր են իր որդու սիրելի ֆուտբոլիստները - Showbiz.am

Մեսսին հայտնել է, թե ովքեր են իր որդու սիրելի ֆուտբոլիստները

By

Կատալոնական «Բարսելոնայի» և Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին հայտնել է, որ իր ավագ որդին՝ Տիագոն, միակն է իր երեք երեխաներից, որը հետաքրքրվում է ֆուտբոլով։

Ինչպես ներկայացնում է korrespondent.net-ը, արգենտինացին նշել է, թե ովքեր են Տյագոյի սիրելի ֆուտբոլիստները: Նրանց թվում է Մեսսիի մրցակից Կրիշտիանու Ռոնալդուն:

«Տիագոն միակն է, որը ֆուտբոլ է սիրում, սակայն դա անում է երեքի փոխարեն: Մատեոն նույնպես շատ բան հասկանում է: Նրանք այցելում են մարզումների, որպեսզի մոտ լինեն ինձ: Տիագոն մշտապես հարցեր է տալիս ֆուտբոլի մասին և հետևում է ամեն ինչին»,- ասել է 32-ամյա մարզիկը:

Մեսսին հավելել է, որ Տիագոյի սիրելի խաղացողների շարքն իրենից բացի ևս մի քանի ֆուտբոլիստ են համալրում: «Նա շատ է խոսում Լուիս Սուարեսի մասին, որի հետ հիանալի հարաբերություններ ունենք, Գրիզմանի մասին, Արտուրո Վիդալի մասին՝ նրա սանրվածքի պատճառով վերջինիս՝ ակումբ տեղափոխվելու առաջին իսկ օրվանից: Այլ թիմերում հանդես եկող ֆուտբոլիստներից ևս խոսում է, օրինակ՝ Մբապեի, Կրիշտիանուի և Նեյմարի մասին»,- հավելել է ոսկե գնդակի վեցակի դափնեկիրը։

 

 

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ՇոուՆյուզ

«Մենք մեր երկիրը հանձնում ենք ներսից՝ մոռանալով պատմության էջերը, տարրական հարգանքն ու հանդուրժողականությունը». Նազենի Հովհաննիսյան

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը սոցցանցերի իր էջերում կիսվել է 2016 թվականի դեկտեմբերին արված իր գրառմամբ՝ նշելով, որ այն արդիական...
Ավելին
post-image
ԻնստաԼայֆ ՇոուՆյուզ

«Դավաճանի պիտակը հերոսի վրա զոռով-շառով կախողն ուշ, թե շուտ սեփական ճակատին է դաջում այն». Ավետ Բարսեղյան

ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, երգահան Ավետ Բարսեղյանն Ինստագրամի իր էջում հրապարակում է արել՝ անդրադառնալով Հայաստանում ու Արցախում տիրող իրավիճակին:...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ

«Տիգրանը ճիշտ էր, ես սխալվեցի. շարունակում ենք իրար միս ուտել նախկին ու ներկա իշխանավորի համար». Նելլի Խերանյան

ՀՀ վաստակավոր արտիստ, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի Նելլի Խերանյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով...
Ավելին