Առաջին լուսանկարները Հասմիկ Դանիելյանի հարսանիքից

Կամերային թատրոնի դերասանուհի Հասմիկ Դանիելյանը, որը հեռուստադիտողներին հայտնի է Առաջին ալիքի «Ծղրիդի երգը» հեռուստասերիալից, օրեր առաջ ամուսնացել է:
Դերասանուհին և ամուսինն իրենց պսակադրության համար ընտրել են 20․02․2020 ամսաթիվը։

Հասմիկն Ինստագրամում առաջին հրապարակումներն է արել հարսանեկան զգեստով: Դերասանուհին չէր թաքցնում, որ իր սիրտը զբաղված է, սակայն սիրելիի հետ լուսանկարներ չէր հրապարակում։ Սա նրանց առաջին համատեղ լուսանկարներն են։

Նրան ամուսնության առթիվ կազմակերպված խնջույքին մասնակցել են դերասանուհու գործընկերները, որոնք սոցիալական ցանցերի իրենց էջերում տարբեր հրապարակումներ են արել դերասանուհու հարսանիքից։