«Գեր և անճաշակ». NAACP-ի մրցանակաբաշխությանը Ռիհաննայի կերպարը հիասթափեցրել է երկրպագուներին

32-ամյա Ռիհաննան մասնակցել է «NAACP»-ի մրցանակաբաշխությանը։ Ռիհաննան չի դավաճանել իրեն և միջոցառման համար ազդեցիկ ու տարբերվող կերպար է ընտրել։
Լրագրողների հետ զրույցում երգչուհին կիսվել է, որ զգեստը արժեքը 24 հազար դոլար է:

Երգչուհին շեշտադրում է արել գույնի վրա։ Նա ընտրել է «Givenchy Haute Couture»-ի՝ հագեցած մանուշակագույն զգեստը։
Վառ գույնը համապատասխանում էր Ռիհաննայի մաշկի թուխ գույնին։ Նրա կերպարն իդեալականորեն ամբողջացրել են բարձրակրունկները։

Սակայն երկրպագուներին դուր չի եկել երգչոհու կերպարը: Նրանք Ռիհաննային անվանել են անճաշակ, ինչպես նաև նկատել են, որ վերջինս բավականին գիրացել է:
«Ապա ոտքերին նայեք»,- Ռիհաննայի իստագրամյան էջում գրել է հետևորդներից մեկը: