Գվինեթ Փելթրոուի «no makeup» երեկույթն ու հայտնի հյուրերը

Դերասանուհի Գվինեթ Փելթրոուն երեկույթ է կազմակերպել, որին հրավիրել է իր աստղային ընկերներից շատերին: Երեկույթին ներկա գտնվելու գլխավոր նախապայմանը առանց դիմահարդարման գալն էր:

Հայտնի հյուրերի ցանկում են եղել Դեմի Մուրը, Քեյթ Հադսոնը, Կիանու Րիվզի սիրելին՝ Ալեքսանդրա Գրանտը և այլք: Բոլորը մեծ սիրով և ոգևորությամբ կատարել էին Գվինեթի պայմանը ու եկել հավաքույթին առանց մի գրամ դիմահարդարման: