«Ընկերներ» սերիալի երկրպագուների համար Բեն Ուինսթոնն անակնկալ ունի

«Ընկերներ» սերիալի նոր էպիզոդը կթողարկվի 2020 թվականի մայիսին, հաղորդում է Warner Media կայքը:
Էպիզոդում նկարահանվելու են սերիալի բոլոր աստղերը՝ Ջենիֆեր Էնիսթոնը, Քորթնի Քոքսը, Լիզա Կուդրոուն, Մեթյու Փերին, Մեթ Լեբլանը և Դևիդ Շվիմերը:
Նոր դրվագի ռեժիսորը Բեն Ուինսթոնն է։

«Ընկերները» ամերիկյան կատակերգական սերիալ է՝ Մանհեթենում վեց ընկերների կյանքի մասին։ Շարքը թողարկվել է 1994 թվականից մինչև 2004 թվականը:
Ընդհանուր առմամբ նկարահանվել է 10 եթերաշրջան՝ ընդհանուր առմամբ 236 դրվագ։ Սերիալն ու դերասաններն արժանացել են բազմաթիվ մրցանակների, այդ թվում՝ վեց «Էմմի» և «Ոսկե գլոբուս» մրցանակների:

Իր ինստագրամյան էջում հոլիվուդյան դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնը կիսվել է հեռուստասերիալից գեղեցիկ լուսանկարով, որը մակագրել է. «Դա կատարվում է»:
Հիշեցնենք, որ չնայած երկրպագուների խնդրանքներին ու սերիալի շահութաբերությանը, պրոդյուսերական կազմը հրաժարվել է նոր եթերաշրջան նկարահանել: Փոխարենը Բեն Ուինսթոնը ձեռնամուխ է եղել նկարահանել կարճամետրաժ ֆիլմ՝ ինչպիսին են այսօր «ընկերները»:

https://www.instagram.com/p/B82FMKcBKHL/