Կորոնավիրուսի պատճառով «Armani»-ի ցուցադրությունը կանցկացվի առանց հյուրերի

Ջորջո Արմանին արագ է արձագանքել Իտալիայում կորոնավիրուսի բռնկման մասին լուրերին:
Դիզայները միլանյան նորաձևության շաբաթվա շրջանակներում որոշում է կայացրել առանց հյուրերի անցկացնել իր բրենդի կիրակնօրյա ցուցադրությունը, որպեսզի խուսափի վարակվելու ռիսկից:
Երկրում ծայրահեղ իրավիճակ է առաջացել վերջին մի քանի օրերի ընթացքում․ Իտալիայում գրանցվել է 58 վարակակիր, որոնց մեծ մասը Լոմբարդիայի նահանգում է գրանցվել։
Երեկ երեկոյան նախարարների խորհրդի նախագահ Ջուզեպպե Կոնտեն արտակարգ մամուլի ասուլիս է անցկացրել հեռուստատեսությամբ, որի շրջանակներում հայտարարել է համաճարակի ենթակա գոտիները մեկուսացնելու անհրաժեշտության մասին:
Շատ համալսարաններ կփակվեն, կուժեղանա ճանապարհների հսկողությունը և այլն։ Օրինակ՝ Վենետոյի բոլոր ուսումնական հաստատությունները կփակվեն հաջորդ շաբաթվա ընթացքում։