Կրծքի իմպլանտները պատուհաս են դարձել մոդելի համար

Ավստրալացի բժիշկը հրաժարվել է Բեկ Դոնլանի կրծքից հեռացնել անորակ և վարակակիր իմպլանտները, որոնք ցավեցնում էին ու անհարմարություններ պատճառում կնոջը: Բժիշկը բացատրել է, որ վիրահատությունը կխանգարի նրա մոդելային կարիերային և մարզչական աշխատանքին, գրում է Daily Mail-ը։

33 տարեկան Դոնլանը բնածին արատ ուներ կրծքավանդակում: 22 տարեկանում որոշեց վիրահատել և մեծացնել կուրծքը: Մի քանի տարի անց բժիշկները վարակ են ախտորոշել Դոնլանի կրծքվանդակում: Հիվանդը հակաբիոտիկներով բուժման կուրս է անցել, բայց երկու տարի անց հիվանդությունը կրկնվել է: Սկսվել են որովայնային ուժեղ ցավեր, ավելորդ քաշ է առաջացել, մազերը սկսել են թափվել:

Դոնլանը որոշել է հեռացնել իմպլանտները և գնացել է հիվանդանոց: Սակայն բժիշկը հրաժարվել է վիրահատել նրան: «Քո մարմինը, կարծես, Sports Illustrated ամսագրի մոդելի մարմին լինի: Ես չեմ պատրաստվում այլանդակել քեզ: Ես չեմ վիրահատի»,- ասել է բժիշկը:

Կինը գտել է ուրիշ բժշկի, որ վերջապես հեռացրել է իմպլանտները: Այժմ Դոնլանն անհամեմատ ավելի լավ է զգում իրեն, թեև արդեն՝ առանց տպավորիչ կրծքի