Համեղ սնունդը վնասակար է. գիտնականներ

Ամերիկացի, ավստրալացի և բրիտանացի փորձագետների խումբն ապացուցել է, որ ճարպ և աշխաջրեր պարունակող, համեղ սննդի տևական օգտագործումը բացասական հետևանք է ունենում գլխուղեղի վրա: Պարզվել է, որ նման սննդի տևական օգտագործումից հետո մարդը դժվարանում է վերադառնալ առողջ ապրելակերպի:

Հետազոտությանը մասնակցել են 20 տարեկանից բարձր 110 կամավորներ, որոնք մինչ փորձարկման սկիզբը առողջ սնունդ են ընդունել: Շաբաթվա ընթացքում կամավորների մի մասը շարունակել է առողջ սնունդ օգտագործել, մյուսները՝ բարձր յուղայնությամբ, ածխաջրերով հարուստ սնունդ: Դրանից հետո կամավորներից յուրաքանչյուրը հիշողության թեստ է արել, նաև նշել՝ արդյո՞ք փորձարկման ընթացքում ընդունած սնունդն իրեն հաճելի է եղել:

Թեստի արդյունքները ցույց են տվել, որ անառողջ սննդի օգտագործումը հիշողությունը վատացնում է: Հետազոտության մասնակիցները մեկ ափսե բելգիական վաֆլիների օգտագործումից հետո անգամ հագեցածության զգացողություն չէին ունենում և չափից շատ էին ուտում: Կամավորները նաև նշում էին՝ անառողջ սնունդը հաճույքով էին օգտագործում, ինչի պատճառով էլ դժվարանում էր դրանից հրաժարվելը։