Մոնիկա Բելուչին նորաձևության ամսագրի համար արված «անկեղծ» ֆոտոշարքից լուսանկարներ է հրապարակել

Իտալացի դերասանուհի և մոդել Մոնիկա Բելուչին L’Officiel Italia նորաձևության ամսագրի համար անկեղծ ֆոտոշարքի նկարահանումներին է մասնակցել: Լուսանկարներից մեկը դերասանուհին հրապարակել է ինստագրամ սոցիալական կայքի իր էջում։

Սև-սպիտակ լուսանկարում 55-ամյա գեղեցկուհին Gucci ապրանքանիշի գծավոր պիջակ է կրում, որը համադրել է նույն բրենդի քարերով գոտու հետ:

Մոդելը պիջակի տակից Dolce & Gabbana բրենդին պատկանող թափանցիկ ներդիրներով բոդի և ձեռնոցներ է կրում: Դերասանուհու վարսերը դասական կերպով հետ են սանրված։

Նշվում է, որ լուսանկարների հեղինակը նորաձևության հայտնի լուսանկարիչ Պատրիկ վան Մալդերն է եղել։