Ուսպենսկայան լաց լինելով հեռացել է Սոբչակի հաղորդումից

Շանսոնի թագուհի Լյուբով Ուսպենսկայան դարձել է Քսենիա Սոբչակի «Док-ток» հաղորդման հյուրը: Թողարկումը նվիրված է երգչուհու և իր դստեր բարդ հարաբերություններին: Քսենիան իրեն հատուկ ագրեսիվությամբ սկսել է սադրիչ հարցեր տալ երգչուհուն ու ասել, որ հենց Ուսպենսկայան է թույլ տվել իր դստերը թմրանյութեր օգտագործել: Սկանդալային թողարկման անոնսն արդեն հայտնվել է հեռուստաալիքի YouTube-ի պաշտնական էջում:

Ուսպենսկայան սկսել է արդարանալ ու ասել, որ իր ամուսինն է իրենց դժբախտությունների պատճառը: Լսելով Սոբչակի կրկնվող ու ագրեսիվ հարցերը երգչուհին ասել է. «Տա Աստված, որպեսզի դու երբեք չզգաս այն վիշտը, որ ես եմ զգում»: Չկարողանալով դիմադրել լարված մթնոլորտին ու Սոբչակի ծաղրող և սադրիչ հարցերին, Ուսպենսկայան լաց լինելով լքել է տաղավարը: «Ոչինչ չեմ ուզում լսել: Ես հիմար եմ, որ եկա այս հաղորդմանը» – ասել է երգչուհին: