Քիմ Քարդաշյանը բացառիկ լուսանկար է հրապարակել հանգուցյալ հոր հետ

Ամերիկյան Keeping Up with the Kardashians ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանն իր ինստագրամյան էջում գրառում է արել և հոր հետ լուսանկար հրապարակել. «Ծնունդդ շնորհավոր, հայրիկ: Կարոտում եմ քեզ: Կցանկանայի այստեղ լինեիր և տեսնեիր այս ամենը»:

Ավելի վաղ Քիմ Քարդաշյանը խոստովանել էր, որ իր կրտսեր որդուն՝ Փսալմին, համարում է հանգուցյալ հոր՝ ճանաչված փաստաբան Ռոբերտ Քարդաշյանի վերամարմնավորումը:
Ինչպես նշում է Daily Mail-ը, 39-ամյա հեռուստաաստղն այս մասին ասել է E! News-ին տված հարցազրույցում:

«Երբ Բալիում էինք և մեր շոուն էինք նկարահանում, մի կույր կին՝ մեդիում, մոտեցավ ինձ ու ասաց, որ ես մի որդի էլ եմ ունենալու, և որ նա լինելու է հորս ռեինկարնացիան»,- պատմել է Քարդաշյանը՝ հավելելով, որ Փսալմն իր հոր նման ձախլիկ է: